Հայկական «Նոա» հոլդինգը գնել է իտալական «Սիենա» ֆուտբոլային ակումբը31 օգոստոսի 2020 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Հայկական «Նոա» հոլդինգը ձեռք է բերել իտալական C սերիայի «Սիենա» ակումբը, հայտնում է ֆուտբոլային ակումբի ֆեյսբուքյան էջը։ «Նոայի» մամուլի քարտուղար Ռուբեն Մելոյանի խոսքով՝ եվրոպական ակումբ ձեռք բերելն իրենց հավակնոտ ծրագրերից մեկն է, փոխանցում է Armsport.am-ը։ Նա նշել է, որ «Սիենայի» նախագծում ներգրավված կլինեն մարդիկ, ովքեր ակտիվորեն աշխատում են նաև «Նոայի» հետ։ «Նոր թիմը ևս ձգտելու է հաջողության հասնել արդեն այս մրցաշրջանում և բարձրանալ ավելի բարձր իտալական սերիա։ Սրանով «Նոա» հոլդինգի գործունեությունը չի սահմանափակվի, առաջիկայում հնարավոր է նոր հետաքրքիր նախագծի մասին տեղեկություն ունենանք»,- ասել է Մելոյանը։ «Սիենա» ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է Սիենայում, Տուսկանիայի շրջանում: Ակումբը վերստեղծվել է 2014 թվականին իր նախորդ ֆուտբոլային ակումբի սննկացումից հետո: Հայկական «Նոան» հիմնադրվել է 2017-ին, մինչև 2019-ը կրել է «Արցախ» անունը։ Ուշագրավ Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |