Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

Արցախում կորոնավիրուսի նոր դեպք չի գրանցվել

PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային հիվանդության նոր դեպք չի գրանցվել, տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսը հաստատվել է 287 մարդու մոտ, որից 262-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում՝ 23, ընդհանուր մեկուսացված է 50 քաղաքացի:

Բժիշկները 1 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, 2-ինը՝ միջին ծանրության:

Թեստավորումների նպատակով 175 նմուշառում է իրականացվել: Ընդհանուր առմամբ, կատարվել է 10.314 փորձանմուշի հետազոտություն։

Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 2 դեպք է գրանցվել` հիվանդների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---