ՄՈՍԿՎԱՅԻ ՄԱՐԶԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԼԻՈՎԻՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԱԿ ԵՆ ՎԵՐՑՐԵԼ ԱԶԳԱՄԻՋՅԱՆ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀՆԱՐԱՎՈՐ ՕՋԱԽՆԵՐԸ, ՀԱՅՏԱՐԱՐԵԼ Է ՄԱՐԶԻ ՓՈԽՆԱՀԱՆԳԱՊԵՏԸ

PanARMENIAN.Net - Մոսկվայի մարզի իշխանությունները լիովին վերահսկողության տակ են վերցրել տարածաշրջանում ազգամիջյան հակամարտությունների հնարավոր օջախները: Այդ մասին «Իզվեստիա» թերթին հայտարարել է մարզի փոխնահանգապետ Միխայիլ Մենը: Նրա ասելով, հուլիսի սկզբի հայկական ջարդերից հետո տխրահռչակ Կրասնոարմեյսկում իրավապահ մարմիններին «հանձնարարվել է երկխոսություն վարել հայկական սփյուռքի հետ, որպեսզի մարդիկ իրենց ավելի զգույշ պահեն` առաջիկայում հակամարտություններից խուսափելու համար»: Մինչ դեռ, համաձայն «Իզվեստիայի» հրապարակման, վերջերս Ինտերնետում հայտնվել է «Շարժում ընդդեմ ապօրինի ներգաղթողների» սայթը, որտեղ ասվում է, որ Մոսկվայի եւ հարակից շրջանների ամենավտանգավոր համայնքը ադրբեջանականն է, որը «գործնականում, լիովին վերահսկում է մայրաքաղաքի եւ այլ քաղաքների պարենային շուկան, արհեստականորեն ուռճացնում է մթերքների գները»: Սայթի տվյալներով, Մոսկվայի մարզում ադրբեջանցիների թիվը հասնում է մեկուկես միլիոնի, իսկ հարկային ծառայության տեղեկանքի համաձայն, հաշվառման են առնված - հարկեր են վճարում եզակիները: Սակայն, «Իզվեստիա»-ի թղթակիցների հավաստմամբ, նրանք բոլորն էլ օգտվում են սոցիալական բարիքներից, մանկապարտեզներից, հիվանդանոցներից, դպրոցներից:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---