ԵԱՀԿ-ի համար ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը հավասարազոր են10 փետրվարի 2009 - 12:25 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ-ի համար ազգերի ինքնորոշման իրավունքն ու տարածքային ամբողջականության սկզբունքը հավասարազոր են: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է Լեռնային Ղարաբաղի եւ Վրաստանի գծով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերը: Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի ելնելով հենց այս դրույթից: «Կողմերից յուրաքանչյուրը պետք է փոխզիջման գնա, լուծելու համար խնդիրը: Ես կցանկանայի հերթական անգամ ընդգծել, որ հակամարտությունը ռազմական լուծում չունի եւ չի կարող ունենալ: Թե ինչի է հանգեցնում ռազմական լուծումը մենք տեսանք Հարավային Օսեթիայում օգոստոսյան իրադարձությունների ժամանակ: Նշանակում է, հիմնարար սկզբունքների մեկնարկային կետը, կրկնում եմ, հակամարտության խաղաղ կարգավորումն է: Նման խաղաղ որոշումը նշանակում է, որ երկու կողմերը պետք է համաձայնության գան, հարգելով հիմնարար սկզբունքները եւ Հայաստանում, եւ Ադրբեջանում: Եվ, անշուշտ, ողջ գործընթացը պետք է անցնի ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակցությամբ»,-ասել է Լենմարկերը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |