«Դալի և Պիկասո» ցուցահանդեսը 10 օրում մոտ 10,000 այցելու է ունեցել31 օգոստոսի 2020 - 15:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային պատկերասրահում ավարտված «Դալի և Պիկասո» ցուցահանդեսը 10 օրում մոտ 10,000 այցելու է ունեցել։ Այդ մասին ասվում է Ազգային պատկերասրահի ֆեյսբուքյան էջում։ Ցուցահանդեսը դեռևս մարտ ամսին կազմակերպել էր Ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Արման Ծատուրյանը, այն վերաբացվել էր օգոստոսի 20-ին։ Ցուցադրվել է Դալիի և Պիկասոյի մոտ 300 ստեղծագործություն՝ մեկենաս և հավաքորդ Ալեքսանդր Շադրինի մասնավոր հավաքածուից: Դալին իսպանացի հայտնի նկարիչ, քանդակագործ, գրող է, սյուռեալիզմի հիմնադիրներից մեկը: Նա հեղինակել է «Վերջին ընթրիքը», «Հիշողության կայունություն», «Կորպուս գիպերկուբուս» և մի շարք այլ հայտնի կտավներ: Իսպանացի նկարիչ, քանդակագործ Պաբլո Պիկոասոն Կուբիստական շարժման հիմնադիրներն է։ Նրա հայտնի կտավներից են «Ալժիրցի կանայք», «Գեռնիկա», «Երազ», «Ավինյոնի աղջիկները» և այլն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |