«Նորք» ինֆեկցիոնը վերանվանվել է

«Նորք» ինֆեկցիոնը վերանվանվել է

PanARMENIAN.Net - Առողջապահական համակարգում բարեփոխումների շրջանակում «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցը վերանվանվել է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի, հայտնում է ֆեյսբուքյան էջը։

«Նախկին ՀՀ ԱՆ «Նորք» ԻԿՀ և ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի միավորման արդունքում գործելու է ՀՀ ԱՆ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնը»,- նշվում է գրառման մեջ։

«Նորք» ինֆեկցիոնի նախկին տնօրեն Մհեր Դավիդյանցն ազատման դիմում էր գրել օգոստոսի 7-ին։ Նրան փոխարինել էր Հովհաննես Մադոյանը։ ԱՆ խոսնակը հայտարարել էր, որ Դավիդյանցն ազատվել է աշխատանքից, որովհետև ՁԻԱՀ-ի կանխարգելման ազգային կենտրոնն ու «Նորքը» միավորվում են։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---