Ջորջ Սորոսն առաջարկում է համաշխարհային ֆինանսական ճգնաժամի դեմ պայքարի իր եղանակը10 փետրվարի 2009 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Soros Fund Management-ի տնօրենների խորհրդի նախագահ Ջորջ Սորոսն առաջարկում է նոր դրամ ստեղծել, որոնք կօգնեն ծայրամասային երկրներին պայքարել ճգնաժամի դեմԻնչպես ասվում է Սորոսի հոդվածում, միջազգային ինստիտուտների առջեւ այսօրվա դրությամբ նոր խնդիր է առաջանում` «պաշտպանել ծայրամասերը կենտրոնից` ԱՄՆ-ից եկող փոթորկից: Արժույթի միջազգային հիմնադրամի ու Համաշխարհային բանկի ապագան կախված է նրանից, թե ինչ հաջողոթյամբ նրանք կկատարեն այդ խնդիրը: Եթե նրանք չկարողանան էական աջակցություն ցույց տալ, ապա գործնականում կկորցնեն իրենց նշանակությունը»: Օգնությունը հարկավոր է պաշտպանելու համար ծայրամասային երկրների ֆինանսական համակարգերը եւ հնարավարություն տալու համար նրանց կառավարություններին սեղմ ժամկետում կիրառել հակացիկլիկ բյուջետային միջոցները: Առաջինի համար հարկավոր է սեղմ ժամկետում երկրներին էական դրամական միջոցներ տրամադրել սահմանափակ ժամկետով: Երկրորդի համար անհրաժեշտ է հասու լինել երկարաժամկետ ֆինանսավորմանը: Մինչդեռ, այն միջոցները, որ այժմ ունի ԱՄՀ-ն, իսկ դա շուրջ 200 մլրդ դոլար է, բոլորովին բավական չեն նման համակարգային ու զգալի օգնության համար: Հենց այդ նպատակներին հասնելու համար Ջ.Սորոսն առաջարկում է նոր դրամ ստեղծել: Ընդ որում նշվում է, որ արդեն կա նման դրամական միավոր` փոխառման հատուկ իրավունքների (SDR) արդեն գործող մեխանիզմն է, որ ստեղծվել է 1969թ.: Նրա ակտիվացման համար ընդամենը հարկավոր է ստանալ ԱՄՀ անդամների 85 տոկոսի հավանությունը: Անցյալում ԱՄՆ-ն միշտ եղել է SDR-ի լայն տարածման հակառակորդը: Լրացուցիչ դրամական զանգվածի ստեղծումը լավագույն պատասխանն է վարկային շուկայի փլուզմանը: ԱՄՆ-ն դա անում է երկրի ներսում, իսկ Սորոսն առաջարկում է տարածել դա ողջ աշխարհի վրա: Ֆինանսիստը համոզված է, որ SDR-ը առանձնակի ազդեցություն չի ունենա կարճաժամկետ լիկվիդայնության վրա, սակայն շատ օգտակար կլինի ծայրամասային երկրների համար հակացիկլիկ ֆինանսային քաղաքականություն վարելու համար, եթե հարուստ երկրները SDR-ի իրենց լիմիտները վարկով տան կամ նվիրեն աղքատ պետություններին: «Միջազգային ինստիտուտները կվերահսկեն այդ միջոցների օգտագործումը: Եթե SDR-ի կիրառումը լայն տարածում ստանա, ապա հարուստ երկրների անշահախնդիր արարքը իրականում կծառայի նաեւ իրենց շահերին` խթանելով համաշխարհային տնտեսությունն եւ սատարելով նրանց արտահանման շուկաներին»,-ասվում է հոդվածում, հաղորդում է «Վեդոմոստի» թերթը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |