Հայ սակրավորներն օգոստոսին Սիրիայում 33,143 քմ են ականազերծել![]() 31 օգոստոսի 2020 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Սիրիայում Հայաստանի հումանիտար առաքելության 5-րդ խմբի սակրավորներն օգոստոսին 33,143 քառակուսի մետր ականապատ տարածք են ականազերծել, տեղեկացնում է «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը։ Առաքելության առաջին իսկ օրվանից ականազերծվել է ընդհանուր 238,230 քմ տարածք: Օգոստոսին հայտնաբերվել է 2 հատ ՇՕԱԲ տեսակի կասետային ենթազինամթերք, 13 հատ 120մմ ականանետի չպայթած արկ, 3 հատ 82մմ ականանետի չպայթած արկ, 14 հատ OA-2,5 ՌՏՄ ավիացիոն ենթազինամթերք, 5 ինքնաշեն պայթուցիկ սարք, 9 հակատանկային ՏՄ-62П, 18 հատ ՎՕԳ-17Մ, 7 հատ ԴՇԿ-ի չկրակված փամփուշտ, 7 հատ ՏՄ-62М , 3 հատ ՌՊԳ-7, 1 հատ ՊՄՆ-2, 1 հատ ՏՄ-57, 1 հատ ԶՀՊ-2, 1 հատ ՕԶՄ-721, 1 հատ ՏՄ-62ՊԶ: Հումանիտար առաքելության 5-րդ խմբի բժիշկները համաճարակային սահմանափակումների պայմաններում բուժօգնություն են ցուցաբերել 1273 տեղաբնակի: Առաքելության առաջին օրվանից՝ 16,695 հիվանդի: Օգոստոսի 29-ին մարդասիրական խմբի 5-րդ բժշկական խումբը Հալեպ նահանգի առողջապահության պատասխանատու նախարար դոկտոր Զիադ Աջթահայի և Սիրիայի Հայ Ավետարանական համայնքի ղեկավար, Վերապատվելի Հարություն Սելիմյանի կողմից պրոֆեսիոնալ աշխատանքի համար պարգևատրվել է շնորհակալագրերով: Չնայած Հալեպում համավարակով պայմանավորված մի շարք սահմանափակումների և դժվարությունների՝ մարդասիրական խումբը շարունակում է իրականացնել իր առաքելությունը: Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով 2019-ի փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) սկսել է հումանիտար առաքելությունը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |