ՊԵԿ 3 պաշտոնյա է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար![]() 31 օգոստոսի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան հանցակից լինելու հոդվածներով քրգործի շրջանակում ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի 3 աշխատակից: Նրանց գործողությունների հետևանքով պետբյուջե չի մուտքագրվել 44․3 մլն դրամ։ Հունվար-փետրվարին ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետ Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչ Հ. Մ.-ն` բաժանմունքի կշեռքավար Ա. Տ.-ի օգնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Մասնավորապես՝ 2020-ի հունվարի 17-ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են առանց մաքսային հայտարարագրման Բագրատաշենով մտնել ՀՀ տարածք։ Սրա հետևանքով բեռի սեփականատերը պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16 մլն դրամի հարկ, տուրք և պարտադիր այլ վճարներ: Նույն պաշտոնյաները հունվարի 25-ին և 29-ին, մարտի 1-ին նույն եղանակով թույլատրել են նշված մաքսակետով ամեն անգամ 680 տարա յուղի տեղափոխում ՀՀ տարածք։ Դրա հետևանքով բեռի սեփականատերը պետ բյուջե չի վճարել ընդհանուր 28.3 մլն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |