AstraZeneca-ի պատվաստանյութը փորձարկումների 3-րդ փուլում է 1 սեպտեմբերի 2020 - 11:32 AMT PanARMENIAN.Net - Բրիտանական AstraZeneca Plc ընկերությունն ԱՄՆ-ում սկսել է մարդկանց վրա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի լայնամասշտաբ փորձարկումները։ Ընկերությունը նախատեսում է դրանց ներգրավվել մինչև 30,000 մեծահասակի, փոխանցում է Fortune-ը։ Կորոնավիրուսի դեմ այս պատվաստանյութը մշակում են Օքսֆորդի գիտնականները, այն համարվում է ամենամեծ պոտենցիալն ունեցողներից մեկը։ ChAdOx1 nCoV-19 անունը կրող պատվաստանյութը ստեղծվել է աննախադեպ արագությամբ։ 1077-հոգանոց կլինիկական փորձարկման փուլում հաստատվել է, որ այն խթանում է մարդու մարմնում կորոնավիրուսի հակամարմինների առաջացմանը։ Բրիտանիայի կառավարությունն արդեն պատվիրել է 100 մլն պատվաստանյութի դեղաչափ: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ AstraZeneca Plc-ն համաձայնել է ԱՄՆ-ին մատակարարել իր ստեղծած պոտենցիալ պատվաստանյութի 300 մլն դեղաչափ՝ $1.2 մլրդ կանխավճարի դիմաց (յուրաքանչյուր դեղաչափի համար՝ $4)։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին 200-ից ավելի արցախյան կազմակերպություն՝ ԵԱՀԿ նախագահին․ Մեզ վստահեցնում էին՝ հակամարտությունը ռազմական լուծում չունի «Ո՞ր անտեսանելի ուժն է ԵԱՀԿ դիվանագետներին ստիպում հնազանդորեն դիմանալ Իլհամ Ալիևի հրապարակային ծաղրանքին»,–ասվում է նամակում |