ԱՀԿ․ Covid-19-ի դեմ պայքարի Շվեդիայի մեթոդը կարող է օրինակ դառնալ այլ երկրների համար![]() 1 սեպտեմբերի 2020 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում Շվեդիայի կառավարության ռազմավարությունն ապագայում կարող է պանդեմիայի պայմաններում պետությունների վարքի օրինակ դառնալ, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Դեյվիդ Նաբորոն, փոխանցում է «Վեդոմոստին»: Շվեդիան կորոնավիրուսի պանդեմիայի ընթացքում որևէ խիստ սահմանափակման չի գնացել։ Երկրում պարզապես արգելված են եղել զանգվածային միջոցառումները։ Շվեդիան կորոնավիրուսով վարակվածների թվով 39-րդն է աշխարհում. ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի՝ երկրում 84,000 վարակակիր կա, 6000 մահ։ Ավելի վաղ, սակայն, Շվեդիայի կառավարությունը երկրում ընդդիմադիրների կողմից քննադատության էր արժանացել՝ համավարակի դեմ պայքարում խիստ սահմանափակումներ չկիրառելու համար։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |