ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 1 մլն-ը

ՌԴ-ում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 1 մլն-ը

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր Ռուսաստանում վարակի դեպքերը գերազանցել են 1 միլիոնը։

Սեպտեմբերի 1-ի դրությամբ մեկ օրում վարակի 4729 նոր դեպք է գրանցվել, գրում է ՌԻԱ Նովոստին վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբին հղումով։

Օգոստոսի 31-ին 4993 նոր դեպք էր գրանցվել՝ աճի տեմպը կազմում է 0․5 տոկոս։ Նոր դեպքերի թվով առաջատարն են Մոսկվան (614) և Սանկտ Պետերբուրգը (185)։

Համավարակի բռնկումից ի վեր ՌԴ-ում վարակից մահացել է գրեթե 17,300 մարդ, ավելի քան 815,000-ն ապաքինվել է։

Աշխարհում կորոնավիրուսով վարակի դեպքերը գերազանցել են 25 միլիոնը։ Ըստ ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալների՝ առաջին տեղում ԱՄՆ-ն է 6 մլն վարակվածով, որին հաջորդում են Բրազիլիան 3․9 մլն-ով և Հնդկաստանը 3․6 մլն-ով։

Photo. TASS
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---