Լավրով․ ՀՀ-ն և Ադրբեջանը շահագրգռված են ԼՂ խնդրի կարգավորմամբ![]() 1 սեպտեմբերի 2020 - 18:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը և Ադրբեջանը շահագրգռված են արցախյան հակամարտության կարգավորման հարցում հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ուսանողների ու դասախոսների հետ հանդիպման ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: Նա նաև նշել է, որ նախօրեին շփվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Ջեյհուն Բայրամովի հետ: «Այնպիսի զգացում ունենք, որ երկու կողմն էլ շահագրգռված են, որպեսզի իրավիճակը հանդարտվի, որպեսզի վերսկսեն հանդիպումները, որոնք կազմակերպում են համանախագահների ներկայացուցիչները տարածաշրջանում»,-ասել է Լավրովը: Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը բացարձակ առաջնահերթություն է Հայաստանի համար։ Նախարարը նշել է, որ աշխատանքի կարևոր ուղղություն է մնում միջազգային վերահսկման մեխանիզմների ներդրումը։ 2020-ի հուլիսի 12-16-ին Ադրբեջանը Հայաստանի սահմանի հյուսիսային՝ Տավուշի ուղղությամբ ռազմական գործողություններ էր սանձազերձել։ Սահմանային լարման հետևաքնով հայկական կողմը 5 զինծառայող կորցրեց, Ադրբեջանը հայտարարել է 12 զոհի մասին։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |