Տղամարդը ձերբակալվել է դիմակ չկրելու համար 3 ոստիկանի հանդեպ բռնության կասկածանքով![]() 1 սեպտեմբերի 2020 - 18:29 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ին Էջմիածնի քաղաքապետարանի դիմացի այգում դիմակ չկրելու հարցի շուրջ քաղաքացին ոստիկանների հետ վիճել է և բռնություն գործադրել նրանց նկատմամբ։ 3 ոստիկան տուժող է ճանաչվել։ Քննչական կոմիտեի փոխանցմամբ` քաղաքացին ոստիկաններից մեկի հետ խոսել է վիրավորական և արհամարհական տոնով, դրսևորել ագրեսիվ վարքագիծ, հրաժարվել ներկայացնել անձնագիր, որից հետո ձեռքով մեկ անգամ հարվածել է ոստիկանին։ Նույն մարդը մեկ այլ ոստիկանի նկատմամբ ևս բռնություն է գործադրել՝ քաշքշելով նրան, որի հետևանքով վերջինս ստացել է մարմնական վնասվածք: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՔՕ 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով։ 38-ամյա քաղաքացին ձերբակալվել է՝ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Նախաքննությունը շարունակվում է: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |