Ծառատունկ Կողբում՝ առցանց ամրագրված տնկիներով․ Հասույթը կուղղվի Թումոյի շինարարությանը 1 սեպտեմբերի 2020 - 19:20 AMT PanARMENIAN.Net - «Կողբ» հիմնադրամի կայքում արդեն գործում է հատուկ հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է ամրագրել իր անվանական ծառը և մասնակցել 2020-ի նոյեմբերին կայանալիք ծառատունկին։ Հարթակը հնարավորություն է տալիս սխեմատիկ քարտեզի վրա ընտրել և ամրագրել 13 տեսակի 7000 ծառից՝ ցանկացած քանակի և արժողության, որից հետո կատարել առցանց վճարում։ Հավաքագրված միջոցներն ամբողջությամբ ուղղվելու են Կողբ սահմանամերձ համայնքում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելուն։ Անվանական ծառերը նախապես ամրագրած քաղաքացիները կարող են անձամբ մասնակցել ծառատունկին և տնկել դրանք։ Ծառերը տնկվելու են Տավուշի մարզի Կողբ համայնքում գտնվող «Զիկատար» պետական արգելավայրում՝ 5 հա-ից ավելի տարածքի վրա։ Ծառատունկից հետո հիմնադրամը կապահովի նաև տարածքի պահպանությունն ու սպասարկումը։ Թումոյի կառուցումը Կողբում իրականացվում է «Սիմոնյան» կրթական հիմնադրամի հետ համատեղ։ Նախկինում իրականացրած դրամահավաքների շնորհիվ արդեն ավարտին են մոտենում շենքի բետոնային աշխատանքները։ Կենտրոնից անվճար կօգտվի ինչպես Կողբ, այնպես էլ հարևան Նոյեմբերյան, Բերդավան և այլ քաղաքներում ու գյուղերում բնակվող 1000-ից ավելի պատանի: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Մարիամ Գևորգյանը՝ Ուրուգվայում ՀՀ դեսպան Նախագահը հրամանագիր է ստորագրել Հարությունյանը՝ Լեմկինի ինստիտուտի հայտարարության մասին. Ընդունում ենք ի գիտություն «Ցանկացած միջազգային կառույցի գնահատականներին հարգանքով ենք վերաբերվում»,–ասել է նա Ռյաբկով․ ՌԴ-ին արևմտյան զենքերով հարվածելու դեպքում հետևանքները կարող են ճակատագրական լինել Նա կոչ է արել ԱՄՆ–ին չթերագնահատել այն պատասխանի լրջությունը, որը կարող են ստանալ Առաջին անգամ հասանելի են ակնթարթային փոխանցումներ СБП-ի միջոցով ՌԴ 190 բանկից ՀՀ Փոխանցումները կատարվում են 0% միջնորդավճարով |