ՀՀ-ում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը

ՀՀ-ում է Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ին Հայաստան է ժամանել Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը։ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ նա կհանդիպի Հայաստանի ՊՆ ղեկավար կազմի հետ։

Նա Հայաստանում մասնակցելու է «Խաղաղության մարտիկ» մրցույթի փակման արարողությանը:

«Խաղաղության մարտիկ» մրցույթն անցկացվում է Դիլիջանում՝ «Միջազգային բանակայինն խաղեր» մրցաշարի շրջանակում։ Մրցույթի ընթացքում զինծառայողները ցուցադրում են անհատական հմտությունները՝ դիպուկահարի, պարի, ռազմարվեստի, վիրավորների տարհանման, նռնակի նետման և նմանատիպ վարժություններում։ Այս տարի մրցույթին մասնակցել են Հայաստանը, Հունաստանը, Ռուսաստանը և Բելառուսը։

Photo. Ria Novosti
 Ուշագրավ
---