Արցախի նախագահ․ Այս կարևորագույն պետական տոնը կերտել ենք միասին՝ ազգովի![]() 2 սեպտեմբերի 2020 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան էջում շնորհավորել է բոլորին Արցախի Հանրապետության օրվա առթիվ՝ նշելով, որ այս կարևորագույն պետական տոնը կերտել ենք միասին՝ ազգովի։ «Կերտել ենք համայն հայության ջանքերի համատեղման, մեր հայրենիքի, նախնիների հիշատակի և սերունդների ապագայի հանդեպ ունեցած մեծագույն պատասխանատվության, մեր խիզախության ու տոկունության շնորհիվ: Կերտել ենք՝ մտքում փայփայելով ազատ, անկախ ու երջանիկ երկիր ունենալու երազանքը: Այսօր մեր ժողովուրդն այդ նվիրական երազանքի իրականացման ճանապարհին է: Համոզված եմ՝ այն մենք կանցնենք հաջողությամբ, որովհետև կառուցում, շենացնում ու պաշտպանում ենք մեր հայրենի հողը՝ ստեղծելով անհրաժեշտ պայմաններ մեր քաղաքացիների արժանավայել կյանքի համար: Մենք դա կանենք մեր և մեր զոհված ընկերների՝ մեր ժողովրդի հերոս զավակների փոխարեն: Դա բոլորիս սրբազան պարտքն է»,-ասվում է գրառման մեջ։ 1991-ի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի մարզային խորհրդի և Շահումյանի շրջանի ժողովրդական պատգամավորների խորհրդի համատեղ նիստում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում: Նիստում ընդունվեց ԼՂՀ Անկախության հռչակագիրը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |