ՀՅԴ-ն համաներում է նախկին դաշնակցականների![]() 2 սեպտեմբերի 2020 - 12:12 AMT PanARMENIAN.Net - ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարում է համաներում բոլոր այն նախկին դաշնակցականների նկատմամբ, ովքեր հեռացվել կամ հրաժարվել են ՀՅԴ շարքերից և շարքերից դուրս գտնված ժամանակ Դաշնակցության դեմ չեն գործել։ Համաներումը հայտարարվել է ՀՅԴ հիմնադրման 130-ամյակի կապակցությամբ։ ՀՅԴ կազմակերպությանը վերամիանալ ցանկացողները կարող են դիմել իրենց ներկա բնակության շրջանի մարմնին։ ՀՅԴ-ն հիմնադրվել է 1890-ին Թիֆլիսում՝ Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից: ՀՅԴ առաջին ընդհանուր ժողովը, հաշվի առնելով հայ իրականության առանձնահատկությունը՝ հայ բնակչության սփռվածությունը՝ կուսակցության կազմակերպական կառուցվածքում որդեգրեց ապակենտրոնացման սկզբունքը։ Կուսակցությունը գործում է Հայաստանում, Արցախում և սփյուռքի ավելի քան 40 երկրում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |