ՀՀ-ն Covid-19-ի պատճառով չի մասնակցի Վրաստանում ՆԱՏՕ-ի և գործընկերների զորավարժությանը![]() 2 սեպտեմբերի 2020 - 13:18 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում անցկացվելիք ՆԱՏՕ և գործընկեր երկրների Noble Partner-2020 զորավարժությանը Հայաստանը չի մասնակցի կորոնավիրուսի համավարակի պատճառով։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասաց ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ Հայաստանը պետք է մասնակցեր վարժանքներին, այդ մասին դեռ տարեսկզբին հայտնել էր Վրաստանի պաշտպանության նախարարը ՀՀ այցի ժամանակ։ Սեպտեմբերի 7-ին մեկնարկելիք զորավարժությանը մասնակցելու համար արդեն Վրաստան են մեկնում մասնակից երկրների զինծառայողներ։ Մասնակցելու է ավելի քան 2700 զինծառայող Վրաստանից և դաշինքի 4 անդամ երկրից, որոնք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։ Noble Partner-ն անցկացվում է Վրաստանում 2015 թվականից: Տարբեր տարիներին այս վարժանքներին մասնակցել է մինչև 3000 զինծառայող ինչպես ՆԱՏՕ անդամ, այնպես էլ գործընկեր պետություններից։ Թուրքիան և Ադրբեջանը նույնպես մասնակցել են դրանց։ Սեպտեմբերի 2-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 25․7 մլն մարդ, մահացել է 857,413-ը, առողջացել՝ ավելի քան 17 մլն-ը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |