Մոսկվայում կկարողանան դեմքը ցույց տալով վճարել մետրոյի ուղեվարձը![]() 2 սեպտեմբերի 2020 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ից Մոսկվայի մետրոյի բոլոր կայարաններում գործարկվել է տեսադիտարկման համակարգը, որը հետագայում թույլ կտա ուղեվարձը վճարել դեմքի սքանով։ Այդ մասին հայտարարել է Մոսկվայի տրանսպորտի դեմարտամենտը, գրում է ՌԲԿ-ն։ Ըստ գերատեսչության, դա կիրականացվի FacePay համակարգի միջոցով։ «Հիմա ստուգումներ ենք իրականացնում բանկերի մեր գործընկերների հետ։ Մտադիր ենք փորձարկումների փուլերից մեկը ավարտել մինչև հոկտեմբերի 1-ը»,-ասել են գերատեսչոթյունում։ Նախատեսվում է, որ այդպիսի տեսադիտարկումը թույլ կտա հետևել գնացքների ծանրաբեռնվածությանը։ «Տեղեկությունը կփոխանցվի քաղաքի բջջային հավելվածներին, որպեսզի ուղևորենրը կարողանան ավելի ազատ վագոններն ընտրել՝ հատկապես դա ակտուալ է պանդեմիայից հետո»,-նշել են գերատեսչությունում։ Դեմքի սկանավորմամբ վճարելո, ինչպես նաև շատ այլ գործողություններ՝ դուռ բացելուց մինչև տուգանքների վճարում անելու գաղափարը լայն տարածում է ստացել Չինաստանում։ Կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ, երբ մարդկանց պարտադրել էին դիմակներ հագնել, համակարգը չաշխատեց։ Photo. TASS ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |