Արմավիրում ալկոհոլից թունավորման քրգործով ևս 2 ձերբակալված կա

Արմավիրում ալկոհոլից թունավորման քրգործով ևս 2 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում Արմավիրի բնակիչների թունավորման դեպքի առթիվ քննվող քրեական գործով ձերբակալվել է ևս 2 անձ:

Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասի հատկանիշներով (պատժվում են ազատազրկմամբ 4-10 տարի ժամկետով):

Ավելի վաղ Արմավիրի բնակիչ Աշոտ Լենդրուշի Հովսեփյանը՝ ծնված 1970թ., ձերբակալվել էր անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է:

Սեպտեմբերի 2-ին Արմավիրի մարզում և Երևանում գրանցվել է ալկոհոլային թունավորման ևս 4 նոր դեպք, 1-ը՝ մահվան ելքով։ Ընդհանուր դեպքերի թիվն օգոստոսի 31-ից սեպտեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում հասել է 27-ի, որից 14-ը՝ մահվան ելքով:27 դեպքից 20-ը (որից 9-ը՝ մահվան ելքով) գրանցվել են Արմավիրի մարզում: Բոլորն էլ օգտագործել են նույն վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղի:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---