Փետրվարի 16-ին Երեւանում մեկնարկում է «X» հայկական թատերական փառատոնը

PanARMENIAN.Net - Փետրվարի 16-ին Երեւանում կկայանա «X» հայկական թատերական փառատոնի բացման արարողությունը, որին մասնակցելու են Երեւանի, Գյումրիի եւ Վանաձորի 16 թատերական խմբակները: ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ Հայաստանի Թատերական գործիչների ազգային միության կազմակերպած եւ թվով երկրորդ փառատոնը կբացվի Մալյանի բեմադրությամբ եւ կշարունակվի մինչեւ մարտի 2-ը:



Փառատոնի նախագահ եւ Հայաստանի Թատերական գործիչների ազգային միության նախագահ Ռուբեն Բաբայանի խոսքով, փառատոնին մասնակցելու են բոլոր թատրոններն ու թատերական միությունները, որոնք հասցրել են ժամանակին ներկայացնել մասնակցության հայտը: Նա ավելացրել է, որ փառատոնի նապատակն է` բարձրացնել հայկական թատրոնի հետ կապված հարցերը:



Փառատոնի կազմակերպիչներից մեկը` թատերական քննադատ Արա Խզմալյանը, նկատել է, որ «X» փառատոնի նպատակն է` հանդիսատեսին թատրոն վերադարձնել, ինչը ներկայումս մեծ խնդիր է հանդիսանում:



Ի տարբերություն այս փառատոնի, առաջին «X» փառատոնն անցյալ տարի անցկացվեց հասարակական հիմունքներով եւ ընդամենը 7 թատերական խմբակների մասնակցությամբ:
 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---