ԱԳՆ. Հուլիսյան մարտերը հարվածել են նաև ադրբեջանական դիվանագիտությունը 2 սեպտեմբերի 2020 - 19:00 AMT PanARMENIAN.Net - ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հայտարարել է, որ հուլիսյան սահմանային սրումից հետո Ադրբեջանի դիվանագիտությունը դեգրադացվել է։ Խոսնակը մեկնաբանել է Ադրբեջանի նախագահի խորհրդականի հայտարարությունը, թե Ռուսատանը շարունակում է ինտենսիվ զինել Հայաստանին։ Հատկանշական է, որ հուլիսի մարտերից հետո էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ազատել 16 տարվա արտգործնախարար Էլմար Մամեդյարովին։ Նրա փոխարեն նշանակվել էր նախկինում դիվանագիտական ոլորտում փորձ չունեցած կրթության նախարար Ջեհյուն Բայրամովը: «Վերջին շրջանում մենք Ադրբեջանից ստանում ենք խիստ իրարամերժ ազդակներ և հայտարարություններ, որոնց հիման վրա կարելի է ենթադրել, որ հուլիսյան մարտերը հուժկու հարված են հասցրել ոչ միայն Ադրբեջանի զինված ուժերին, այլև դիվանագիտական ներուժին»,- նշել է Նաղդալյանը՝ ավելացնելով՝ որքան էլ շարունակվի ադրբեջանական դիվանագիտական ներուժի դեգրադացիան, հայկական կողմն այդ մակարդակի չի իջնելու։ Հուլիսի 12-16-ը ներառյալ հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են եղել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան. ՔՊ բարձրաստիճան անդամներ ներքին ուղերձներ են հղում, թե ինչպես կարող են միանալ մեզ «Ճիշտ ենք անում, եթե խառվում ենք քաղաքականությանը՝ դուք չեք կարողանում, դրա համար մենք ենք խառնվում»,–ասել է նա ԱՄՆ դեսպանը Շուշի է այցելել Մինչ օրս նման այց տեղի չէր ունեցել Ավինյան․ «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը կվերանայվի՝ ամեն բակում չենք կարող կոյուղու հարցով զբաղվել Ավինյանն անդրադարձել է առատ տեղումների արդյունքում քաղաքում առաջացած որոշակի խնդիրներին Սիմոնյան. Ռուսական կողմի նամակին պատասխան ուղարկվել է, իմ հայտարարությունների տերն եմ «Ինչ ասել եմ, ճիշտ եմ ասել, նոր բան չեմ ասել, տեղին եմ ասել և նույն բաները պատրաստ եմ այսօր և մշտապես ասել»,–հավելել է նա |