ԱՄՆ-ն հրաժարվում է մասնակցել ԱՀԿ-ի նախաձեռնած` Covid-19-ի պատվաստանյութերի խթանման ծրագրին 2 սեպտեմբերի 2020 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգները չի մասնակցի կորոնավիրուսի պատվաստանյութ մշակելու և տարածելու միջազգային համատեղ ջանքերին, քանի որ դրա նախաձեռնողն Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն է, որի հետ հարաբերությունները երկիրը խզել է։ Որոշումն ԱՄՆ-ին կմեկուսացնի ավելի քան 170 երկրից, որոնք մասնակցում են COVAX նախաձեռնությանը՝ ուղղված աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունն ապահովելուն։ Սպիտակ տան ներկայացուցիչը հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի ներգրավել միջազգային գործընկերներին վիրուսի դեմ պայքարում, բայց չի աջակցելու Չինաստանի և «կոռումպացված ԱՀԿ-ի» ազդեցության տակ գտնվող ծրագրերին։ 2020-ի մայիսին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնն ԱՀԿ-ին 30 օր է տալիս բարեփոխումներ իրականացնելու համար, այլապես ամբողջությամբ կդադարեցնի կազմակերպության ֆինանսավորումը։ Ավելի ուշ նա հայտնել էր, որ ԱՀԿ-ն հրաժարվել է բարեփոխումներից, և ԱՄՆ-ն դադարեցնում է հարաբերությունները կազմակերպության հետ։ Թրամփն ԱՀԿ-ին մեղադրում է կորոնավիրուսին ժամանակին պատշաճ չարձագանքելու, վիրուսի տարածման մասին Չինաստանի տվյալները կոծկելու և Պեկինից կախվածություն ունենալու մեջ։ Ավելի ուշ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիան Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ կապերը խզելու մասին ծանուցումն ուղարկել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին։ Այդ գործընթացը տևում է մոտ մեկ տարի, այնպես որ այն ուժի մեջ կմտնի ոչ վաղ, քան 2021-ի հուլիսին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Fastex-ի աջակցությամբ Երևանում կայացել է One Run – First Run միջազգային խոշորագույն կիսամարաթոնը Կիսամարաթոնին մասնակցել է ավելի քան 1000 մարդ ՀՀ-ն հրաժարվել է 2027–ին ընդունել ԱՊՀ խաղերը ծանրաբեռնվածության պատճառով Հայաստանը պատրաստակամ է քննարկելու ԱՊՀ 2029-ի խաղերն ընդունելու հնարավորությունը Միրզոյանն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ օրակարգն ու տարածաշրջանային զարգացումները Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների ընթացքը Փաշինյանը չի մեկնել Աշխաբադ՝ մասնակցելու ԱՊՀ երկրների վարչապետերի հանդիպմանը ՀՀ–ն ներկայացնում էր ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում Հայաստանի մշտական ներկայացուցիչը |