Հնդկաստանի 3 քաղաքացի ապօրինի հատել է հայ-վրացական սահմանը․ Քրգործ է հարուցվել![]() 3 սեպտեմբերի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի սահմանապահ ոստիկանության աշխատակիցները Հնդկաստանի 3 քաղաքացու են ձերբակալել, որոնք ապօրինի հատել են հայ-վրացական սահմանը՝ շրջանցելով հսկիչ սահմանակետը։ Քրեական գործ է հարուցվել Վրաստանի ՔՕ «Պետական սահմանի ապօրինի հատում մի խումբ անձնաց կողմից» հոդվածով։ Օրենքով նախատեսվում է 4-5 տարի ազատազրկում, գրում է Sputnik Georgia-ն։ Ըստ Վրաստանի ՆԳՆ-ի, 2020-ի սկզբից Վրաստանի պետական սահմանն ապօրինի հատելու կամ հատելու փորձ կատարելու մեղադրանք է առաջադրվել 92 օտարերկրացու՝ այդ թվում, Թուրքիայի 35, Հնդկաստանի 9, Իրանի 4, քաղաքացու։ ՀՀ և Վրաստանի պետական սահմանը փակ է կորոնավիրուսի համավարակի պատճառով, իրականացվում են միայն բեռնափոխադրումներ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |