Վիկ Դարչինյանը ռինգ կվերադառնա մայիսին10 փետրվարի 2009 - 19:29 AMT PanARMENIAN.Net - Առաջին ամենաթեթեւ քաշային կարգում WBC, IBF եւ WBA վարկածներով աշխարհի չեմպիոն Վախթանգ Դարչինյանը, որն անցյալ շաբաթ օրը հաղթանակ տարավ WBA ժամանակավոր չեմպիոն Խորխե Արսեի նկատմամբ, ծրագրում է իր հաջորդ մենամարտն անցկացնել ավելի ծանր քաշային կարգի շրջանակներում:Ինչպես հաղորդել է չեմպիոնի մենեջեր Էլիաս Նասարը, ինքը կցանկանար հայ բռնցքամարտիկի համար մենամարտ կազմակերպել ամենաթեթեւ քաշային կարգում WBC չեմպիոն Հոցումի Հասեգավայի կամ նույն քաշային կարգի IBF տիտղոսը կրող Գանայի բռնցքամարտիկ Ջոզեֆ Ագբեկոյի հետ: Այդպիսի մենամարտ կարող է կայանալ մայիսից ոչ շուտ, քանի որ Դարչինյանին առնվազն 60 օր է պահանջվում, որպեսզի բուժի Արսեի հետ մենամարտում ստացած վնասվածքը: Դարչինյանի պրոմոուտեր Գարի Շոուն իր հերթին հայտնել է, որ հնարավոր է նաեւ Դարչինյանի մենամարտը WBO չեմպիոն, ֆիլիպինցի Ջերի Պենալոսոյի հետ: «Եթե անգամ Դարչինյանի մենամարտը Պենալոսոյի հետ չկայանա, նա Ֆիլիպիններ կմեկնի իր հաջորդ մենամարտի համար: Իսկ առայժմ Վիկը Ավստրալիա է մեկնել, որպեսզի հանգստանա իր ընտանիքի հետ եւ ուժ հավաքի»,- Շոուին է մեջբերում Boxingscene.com-ը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |