Փորձաքննությունը հաստատել է՝ տնայնագործ օղիում մեթիլ սպիրտ է եղել

Փորձաքննությունը հաստատել է՝ տնայնագործ օղիում մեթիլ սպիրտ է եղել

PanARMENIAN.Net - Փորձաքննությունը հաստատել է 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ օղուց թունավորման ախտանիշներով պայմանավորված նախնական վարկածը, այն է՝ օղիում առկա է մեթիլ սպիրտ։ Մեթիլ սպիրտի տոկոսը բազմակի անգամ գերազանցում է ԵԱՏՄ կանոնակարգերով հաստատված առավելագույն թույլատրելի չափաքանակը, տեղեկացնում է սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Սեպտեմբերի 1-ին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները, լաբորատոր փորձաքննության նպատակով, նմուշառում էին կատարել 11 մարդու մահվան պատճառ դարձած տնայնագործ պայմաններում պատրաստված օղու բռնագրավված խմբաքանակից:

ՍԱՏՄ-ն կոչ է անում քաղաքացիներին զերծ մնալ անհայտ ծագման ոգելից խմիչքներ օգտագործելուց և հիշեցնում, որ անհայտ ծագման խմիչքների շրջանառությունն արգելվում է։

Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում ալկոհոլից թունավորման 38 դեպք է գրանցվել. 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Նրանցից 14-ը մահացել են։ Պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուրը մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---