Սրտի զարկեր՝ փլատակների տակ․ Բեյրութի պայթյունից 1 ամիս անց գուցե կենդանի մարդ գտնեն![]() 4 սեպտեմբերի 2020 - 10:44 AMT PanARMENIAN.Net - Բեյրութում փրկարարները որոնողական աշխատանքներ են կատարում օգոստոսի 4-ի պայթյունից փլուզված շենքում՝ հուսալով գտնել ողջ մարդու, որոշ տվյալներով արտակարգ իրավիճակների աշխատակիցները փլատակների տակ սրտի բաբախյուն են արձանագրել, փոխանցում է BBC-ն։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ 173 հոգի մահացել է: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին: Չիլիից եկած փրկարարների խումբը սեպտեմբերի 4-ին շրջել է քաղաքում ու հատուկ վարժեցրած շան, ապա նաև տեխնիկական միջոցով համոզվել, որ փլատակներից մեկի տակ «շունչ և զարկերակի զարկ կա»։ Չիլիից եկած փրկարարների հետ գործողությանը մասնակցել են նաև Կարմիր խաչի աշխատակիցներ, զիվորականներ ու կամավորներ։ Ըստ նրանց՝ նվազագույնը 6 ժամ է պետք հավանական կենդանի մարդուն հասնելու համար։ ՄԱԿ-ի փրկարարները սովորաբար դադարեցնում են որոնումներն աղետներից 5-7 օր հետո։ Այնուամենայնիվ, կան դեպքեր, երբ մարդիկ ավելի երկար են կարողանում ապրել փլատակների տակ։ 2005-ին 40-ամյա մի կին Պակիստանում երկրաշարժից հետո 2 ամսից ավելի մնացել էր փլատակների տակ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |