Վրաստանի Լուգարի լաբորատորիան կիբերհարձակման է ենթարկվել![]() 4 սեպտեմբերի 2020 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 1-ին կիբերհարձակում է իրականացվել Վրաստանիառողջապահության նախարարության, այդ թվում՝ Ռիչարդ Լուգարի անվան հասարակական առողջապահության հետազոտական կենտրոնի համակարգչայաին համակարգի վրա։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի ՆԳՆ-ն։ Ըստ գերատեսչության՝ հարձակումն իրականացվել է արտերկրից՝ պանդեմիայի կառավարման վերաբերյալ կարևոր բժշկական տվյալների բազայի տեղեկատվությունը ստանալու և օգտագործելու նպատակով, գրում է Sputnik Georgia-ն։ Վրաստանի ՆԳՆ-ն պնդում է, որ ապօրինի ներթափանցման արդյունքում հասանելի դարձած իրական փաստաթղթերի մի մասն այժմ ներբեռնվել է արտերկրի վեբ կայքերից մեկը և հասանելի է զանգվածային կիրառման համար։ Բացի այդ, ըստ գերատեսչության, այդ կայք են ներբեռնվում ակնհայտ կեղծ փաստաթղթեր՝ բնակչությանն ահաբեկելու նպատակով։ Վրաստանի ՆԳՆ-ն դիմելու է գործընկեր երկրների համապատասխան ծառայություններին՝ գործուն աջակցության խնդրանքով։ Ըստ ապացույցների՝ կիբերգրոհն իրականացրել է արտասահմանյան հատուկ ծառայություններրից մեկը։ Հետխորհրդային տարածքում ԱՄՆ-ի աջակցությամբ արդիականացված լաբորատորիաներում կենսաբանական հետազոտություններ են արվում, այդտեղ ուսումնասիրվում են վիրուսներ։ Նման լաբորատորիաներ գործում են Ուկրաինայում, Վրաստանում, Հայաստանում և Ղազախստանում: Լուգարի անվան լաբորատորիան Վրաստանում այդ թվին է պատկանում։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |