ԱԺ տարածքում նոր մասնաշենք կկառուցվի․ Նախագծման մրցույթ է![]() 4 սեպտեմբերի 2020 - 11:10 AMT PanARMENIAN.Net - Ազգային ժողովի տարածքում նոր մասնաշենքի կառուցման նպատակով հայտարարվել է նախագծման մրցույթ:Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: «1. Հանձնաժողովը կազմված է 10 հոգուց, որոնք ներկայացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեն, Ազգային ժողովը, Երևանի քաղաքապետարանը, Ճարտարապետների պալատը և մեծամասնությամբ այն մասնագիտական է։ 2. Գնահատման հիմնական չափանիշը ոչ թե գնային առաջարկն է, այլ մասնագիտական անձնակազմը և մրցույթի հայտով ներկայացվող էսքիզ նախագիծը։ 3. Անկախ մրցույթի արդյունքներից սահմանվել է մրցանակային ֆոնդ՝ լավագույն երեք էսքիզ նախագծի համար, համապատասխանաբար 1մլն, 500 հազ. և 300 հազ. դրամ չափով»,-ասվում է գրառման մեջ։ Նշվում է, որ ակնկալվում է աննախադեպ մասնակցություն և արձագանքներ առաջարկվող ձևաչափի համար։ Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ներկայացնել էլեկտրոնային ձևով` էլեկտրոնային գնումների Armeps համակարգի միջոցով մինչև 2020-ի հոկտեմբերի 14-ը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |