Բեյրութի նավահանգստում 4 տ-ից ավելի ամոնիումի նիտրատ են գտվել![]() 4 սեպտեմբերի 2020 - 15:09 AMT PanARMENIAN.Net - Լիբանանի բանակը հայտարարել է, որ գտել է 4․35 տոննա ամոնիումի նիտրատ Բեյրութի նավահանգստի մուտքի մոտ, որտեղ օգոստոսի 4-ին նույն նյութի պատճառով ուժեղ պայթյուն էր որոտացել, գրում է Reuters-ը։ Լիբանանի բանակի ինժեներները նշել են, որ զբաղվում են դրանով, իսկ քիմիական նյութերը հայտնաբերվել են նավահանգստի 9-րդ մուտքի մոտ։ Պայթյունից հետո Լիբանանում մարդիկ անհանգստանում են, որ վտանգավոր նյութեր շարունակում են պահվել ոչ պատշաճ պայմաններում։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Նավահանգստում պայթել է պահեստավորված 2750 տոննա ամոնիումի նիտրատը։ Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Photo. AP ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |