ԱԴ-ից հետո ՀՀ-ում 6 ամսով կարող է կարանտին հայտարարվել 4 սեպտեմբերի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո անհրաժեշտության դեպքում կարանտին կարող էսահմանվել։ Կառավարության համապատասխան նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է։ Արտակարգ դրությունն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կարանտին հայտարարելու դեպքում այն կարող է 6 ամիս տևել՝ հետագայում ևս 6 ամսով երկարացվելու հնարավորությամբ։ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնաչկության պաշտպանութան մասին» օրենքները լուրջ փոփոխվելու են։ Կարանտին կարող են հայտարարել մարզպետը, Երևանի դեպքում՝ համայնքի ղեկավարը և Կառավարությունը։ Եթե համաճարակն ընդգրկի երկու կամ ավելի մարզ, կամ տարածվի ամբողջ երկրում, գործադիրը կսահմանի կարանտին։ Այդ դեպքում կարող է ելումուտի հատուկ ռեժիմ սահմանվել համաճարակի գոտի։ Նաև կարող է սահմանափակվել հավաքների իրավունքը, ապրանքների փոխադրումը, ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,461-ի։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |