ԵՄ առաջնորդները ճգնաժամի պատճառով կհավաքվեն արտահերթ գագաթաժողովին10 փետրվարի 2009 - 21:37 AMT PanARMENIAN.Net - ԵՄ-ում նախագահող Չեխիայի վարչապետը Եվրամիության երկրների ղեկավարներին կոչ է արել փետրվարի վերջին հավաքվել արտահերթ նիստի` տնտեսական ճգնաժամի եւ պրոտեկցիոնիզմի սպառնալիքի վերացումը քննարկելու: Միրեկ Տոպոլանեկի խոսքով, եվրոպական տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, եւ իրադրությունն օրեցօր վատանում է: Միեւնույն ժամանակ չեխ վարչապետը չի նշել գագաթաժողովի անցկացման ճշգրիտ ամսաթիվը, բայց սպասվում է, որ այն կհրապարակվի Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոյի հետ Տոպոլանեկի հանդիպումից հետո, որը կկայանա փետրվարի 11-ին Բրյուսելում:ԵՄ առաջնորդների գարնանային նիստը նշանակված է մարտի 19-20-ին: Այդ գագաթաժողովի ընթացքում ԵՄ ղեկավարների ուշադրությունը կենտրոնանալու է եվրոպական տնտեսության վերականգնման ծրագրի վրա: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը փետրվարի 22-ին ժողով կանցկացնի G20 գագաթաժողովի նախապատրաստման համար, որը կկայանա Լոնդոնում ապրիլի 2-ին: Լոնդոնի գագաթաժողովին ներկա է լինելու նաեւ ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման: Դա նախագահի պաշտոնը զբաղեցնելուց հետո նրա առաջին պաշտոնական այցն է լինելու Եվրոպա, հաղորդում է European Voice: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |