Վրաստանում կորոնավիրուսի 28 նոր դեպք է գրանցվել![]() 4 սեպտեմբերի 2020 - 14:19 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 4-ի դրությամբ Վրաստանում կորոնավիրուսով վարակի 28 նոր դեպք է գրանցվել։ Ըստ վարակի մշտադիտարկման պաշտոնական StopCov կայքի, համավարակի բռնկումից ի վեր երկրում 1596 մարդ է վարակվել, որից 1294-ն ապաքինվել է, 19 մարդ մահացել է։ Կարանտինում 6250 մարդ կա, իսկ բժիշկների հսկողության տակ՝ 289։ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է և այս փուլում ավելի մեծ համավարակի փուլ մտնելու վտանգ չկա։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |