ՌԴ մեկնել ցանկացողներն ԱԺ-ի մոտ էին հավաքվել

ՌԴ մեկնել ցանկացողներն ԱԺ-ի մոտ էին հավաքվել

PanARMENIAN.Net - Ռուսաստան մեկնել ցանկացողները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ։ Նրանք պնդում են, որ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, քանի որ այստեղ ապրելու պայմաններ չունեն։

«Կարելի՞ է ընտանիքներ բաժանել կորոնավիրուսի պատճառով»,-ասել է հավաքված քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ քաղաքացի էլ նշել է, որ այստեղ ապրում է եղբոր ընտանիքի հետ, որովհետև տուն վարձելու հնարավորություն չունի, գրում է «Ա1+»-ը։

Քաղաքացիների հետ հանդիպման է իջել ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Հիմա արտակարգ դրությունը երբ հանվի, Հայաստանում, ըստ նոր քննարկվող օրենքի, պետք է հայտարարվի կարանտին, մեր մտավախությունն այն է, որ հնարավոր է՝ այս կարանտինի ուղերձը լինի ավելի խիստ ու անհասկանալի, և սահմանները շարունակաբար չբացվեն»,- ասել է նա։

Նա հավելել է նաև՝ ԼՀԿ-ի առաջարկների մեծ մասը չի ընդունվել;

Ավելի ուշ ցուցարարներին է մոտեցել խորհրդարանի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը: Նա ասել է, որ Հայաստանը բանակցում է

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---