Վրաստանի 592 քաղաքացու ուսանելու նպատակով կթողնեն ՀՀ գալ 4 սեպտեմբերի 2020 - 17:52 AMT PanARMENIAN.Net - Պարետը Հայաստանի ուսհաստատություններում սովորող Վրաստանի 592 քաղաքացու կթույլատրի մտնել ՀՀ տարածք՝ սեպտեմբերի 15-ից մեկնարկող ուսումնական գործընթացին մասնակցելու նպատակով: Բացի այդ Հայաստան կգան նաև դպրոցներում սովորող Վրաստանի 5 քաղաքացի: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ առհասարակ ընդունելության քննություններին մասնակցելու համար Հայաստան են այցելել այլ երկրների քաղաքացի 84 սփյուռքահայ (Վրաստան` 69, ՌԴ՝ 14, ԱՄՆ՝ 1) և արտերկրում գտնվող ՀՀ 11 քաղաքացի։ Վրաստանի 17 քաղաքացին ընդունվել է բուհ։ Հայաստանում ուսումնառելու նպատակով ներկայումս նախարարություն է դիմել ավելի քան 300 սփյուռքահայ, որոնցիցմոտ 250-ը՝ Վրաստանի քաղաքացի: Ընդունելության գործընթացը շարունակվում է։ Դիմորդներին թույլատրվել է մտնել ՀՀ տարածք: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |