Եթե Սումգաիթում իրոք հրեաների ջարդեր են եղել, Բաքուն պետք է պաշտոնապես դատապարտի դա10 փետրվարի 2009 - 23:30 AMT PanARMENIAN.Net - «Ես չունեմ ճշտված տեղեկություններ Սումգաիթում հրեաների ջարդերի մասին, սակայն եթե նման բան իրոք եղել է, ապա Ադրբեջանը պետական մակարդակով պետք է դատապարտի նման գործողությունները»,-PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասել է Հայաստանի Հրեաների համայնքի (EOA) նախագահ Ռիմա Վարժապետյանը: Իսկ եթե, նրա խոսքերով, պաշտոնական Բաքուն չդատապարտի դա, ապա ակնհայտ կդառնա, որ Ադրբեջանի քաղաքականությունն Իսրայելի եւ հրեաների հանդեպ փոխվում է եւ առավել վտանգավոր դառնում: Ինչպես նշել է Ռ.Վարժապետյանը, հնարավոր բռնի գործողությունները Սումգաիթի հրեաների հանդեպ չափազանց վտանգավոր են, քանի որ կարող են բաերնպաստ հիմք ստեղծել այլ իսլամական երկրներում հրեաների դեմ բռնության բռնկման համար: «Ադրբեջանում հաճախ էին խոսում, թե իբր Հայաստանը անբարենպաստ երկիր է հրեաների համար, որ նրանց իրավունքներն այստեղ պաշտպանված չեն: Սակայն մենք այսօր տեսնում ենք, որ այդպես են հրեաներին վերաբերվում ոչ թե Հայաստանում, այլ հենց Ադրբեջանում»,-նշել է նա: EOA նախագահի խոսքերով, բռնության բռնկումը Սումգաիթում 1988թ. փետրվարի 27-29-ին, որի արդյունքում գազանաբար 32 հայ սպանվեց, ցույց տվեցին ադրբեջանական հանրության որոշ ներկայացուցիչների բարբարոսությունը: «Անշուշտ, բոլոր այդ իրադարձությունները տեղի ունեցան Ադրբեջանի իշխանությունների թողտվության պատճառով: Այդ խնդիրը պատշաճ ուշադրության չարժանացավ»,-հայտարարել է Ռ.Վարժապետյանը: «Համոզված եմ, որ կան կոնկրետ ուժեր, որոնք սատարում եւ հորդորում են հրեաների հանդեպ ագրեսիվ գործողություններ աշխարհի բոլոր երկրներում»,-ընդգծել է EOA նախագահը: Փետրվարի լույս 9-ի գիշերը Սումգաիթում տեղի են ունեցել մի քանի ավազակային հարձակումներ հրեաներին պատկանող բնակարանների վրա: Ըստ նախնական տվյալների տուժել է 12 հոգի, որոնք տեղափոխվել են շտապ օգնության հիվանդանոցներ տարբեր աստիճանի վնասվածքներով, այդ թվում դանակահարությամբ: PanARMENIAN.Net ը Հայաստանի հրեական համայնքի հետ համատեղ այս պահին փորձում է պարզել համապատասխանում է արդյոք այս հաղորդագրությունը իրականությանը: Ուշագրավ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Ամենաընթերցվողը բաժնում | Դեբեդ, Աղստև գետերի ավազաններում և Սևանի հարավային ափում ջրի ելքերի կմեծանան Սևանում տեղատարափ անձրև է Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ Փաշինյանն աղետի գոտի է այցելել Նա այցելել է Վանաձոր-Ալավերդի միջպետական ճանապարհի Մարց գյուղի հատված |