ԵԱԶԲ-ն $10 մլն կհատկացնի կորոնավիրուսի դեմ պայքարող թվային նախագծերին![]() 4 սեպտեմբերի 2020 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Եվրասիական զարգացման բանկը պատրաստ է աջակցել կորոնավիրուսի դեմ պայքարի թվային նախագծերին, այդ նպատակով ստեղծվել է թվային նախաձեռնությունների հիմնադրամ, որին $10 մլն կհատկացվի, հայտարարել է ԵԱԶԲ վարչության փոխնախագահ Տիգրան Սարգսյանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ Ըստ Սարգսյանի՝ բանկը պատրաստ է դիտարկել ցանկացած առաջարկ: Վճարովի առևտրային նախագծերի համար միջոցները կտրամադրվեն վարկի տեսքով, իսկ այն նախագծերը, որոնք նախատեսված են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից շահագործման համար, կարող են ստանալ նաև դրամաշնորհներ: Բացի այդ, բանկը կարող է ժամանակավորապես ձեռնարկությունների բաժնեմասեր ձեռք բերել։ Միակ պայմանն այն է, որ ֆինանսավորվելու են ոչ թե մեկ, այլ առնվազն երկու երկրի համար նախատեսված նախագծեր, որոնք ուղղված կլինեն ինտեգրման ամրապնդմանը։ Հայտեր կարելի է ներկայացնել ոչ միայն նոր, այլև արդեն պատրաստ նախագծերի համար, որոնք հնարավոր է տարածել Եվրասիական տնտեսական միության ամբողջ տարածքում։ ԵԱԶԲ-ն ամեն տարի կհամալրի հիմնադրամը՝ դրան փոխանցելով իր շահույթի 15%-ը։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը։ 2020 թվականին միությունում նախագահում է Բելառուսը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |