ԱՄՆ-ն Վրաստան է տարել զրահափոխադրիչներ և հրետանի՝ Noble Partner վարժանքների համար 4 սեպտեմբերի 2020 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 7-ին մեկնարկող ՆԱՏՕ անդամ և գործընկեր պետությունների ամենամյա Noble Partner զորավարժությանը մասնակցելու համար ԱՄՆ-ից Վրաստան է բերվել զինտեխնիկա։ Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ-ն։ Մասնավորապես՝ նավով բերվել են Striker և Hummer զրահափոխադրիչներ, նյութատեխնիկական ապահովության մեքենաներ և հրետանային միջոցներ։ Զորավարժությունն անցկացվում է 2015-ից։ Նախորդ տարիներին ԱՄՆ Ազգային գվարդիան վարժանքների համար Վրաստան է տարել ամերիկյան տանկեր, մարտական մեքենաներ և այլ ծանր տեխնիկա։ Noble Partner-2020-ին մասնակցելու է ավելի քան 2700 զինծառայող Վրաստանից և դաշինքի 4 անդամ երկրից, որոնք են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Լեհաստանը։ Կարդացեք նաև՝ «ՀՀ-ն համավարակի պատճառով չի մասնակցի Վրաստանում ՆԱՏՕ և գործընկեր երկրների զորավարժությանը» Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |