Կապառոս․ Փորձելու ենք թիմային խաղ ցուցադրել![]() 5 սեպտեմբերի 2020 - 10:41 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեծ խանդավառությամբ է մոտեցել Հյուսիսային Մակեդոնիայի հետ կայանալիք խաղին և այս մրցաշարին։ Այդ մասին մրցաշարի մեկնարկային խաղի նախօրեին ասել է հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը՝ հավելելով, որ փորձելու են թիմային խաղ ցուցադրել, տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Անդրադառնալով Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը՝ Կապառոսն ասել է․ «Բնականաբար, երբ թիմի առաջատարը չի խաղում, դա ազդում է թիմի վրա, բայց ունենք այն, ինչ ունենք։ Պետք է փորձենք կենտրոնանալ մեր խաղային որակների վրա»։ Նա ասել է նաև, որ թիմում կան երիտասարդ ֆուտբոլիստներ, որոնք ապացուցելու շատ բան ունեն, և կփորձեն որքան հնարավոր է լավ հանդես գալ։ «Մեր ազգային թիմում կան ինչպես նորեկներ, այնպես էլ փորձառու խաղացողներ, և բոլորն էլ մեծ սպասումով են մոտենում վաղվա խաղին: Ձգտելու են այս մրցաշարում հասնել բարձր արդյունքների»,-ասել է նա։ Պատասխանելով հարցին, թե պատրաստվո՞ւմ է արդյոք իսպանական «համ ու հոտ» մտցնել Հայաստանի ազգային հավաքականի խաղի մեջ՝ Կապառոսն ասել է․ «Անհնար է իսպանական ֆուտբոլի ոճն ամբողջությամբ ներարկել Հայաստանի ազգային հավաքականի մեջ, քանի որ տարբեր խաղացողների մասին է խոսքը։ Ես աշխատել եմ բարձրակարգ թիմերում, և կաշխատեմ իմ փորձով օգտակար լինել Հայաստանի հավաքականին»։ Սեպտեմբերի 4-ին՝ Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեի Տոդոր Պրոեսկու անվան մարզադաշտում, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի՝ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպման նախախաղային մարզումը։ Հյուսիսային Մակեդոնիա - Հայաստան հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 5-ին, Երևանի ժամանակով 17։00-ին։ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |