200-ից ավելի տուժած՝ Իրանում քլորի բալոնի պայթյունից․ Զոհեր չկան

200-ից ավելի տուժած՝ Իրանում քլորի բալոնի պայթյունից․ Զոհեր չկան

PanARMENIAN.Net - Իրանում 200-ից ավելի մարդ է տուժել քլորի բալոնի պայթյունից, փոխանցում է Lenta.ru-ն։

Ընդհանուր առմամբ բժշկական օգնություն է ցուցաբերվել 217 մարդու, նրանցից 106-ը տեղափոխվել է հիվանդանոց։ Զոհեր չկան։

Դեպքը տեղի է ունեցել Զանջիր գյուղում, թունավոր նյութով բալոնները գտնվել են բեռնատար մեքենայում, տեղափոխման ընթացքում դրանցից մեկը պայթել է։

Օգոստոսի 27-ին ԱՄՆ-ի Ուեսթլեյք քաղաքում քլորի արտահոսք էր եղել «Լաուրա» փոթորկի պատճառով։ Այդ ժամանակ տեղացիներից խնդրել էին տնից դուրս չգալ։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---