Ֆրանսիացին կհեռարձակի իր մահը Facebook-ում․ Նա էֆթանազիայի մերժում է ստացել![]() 5 սեպտեմբերի 2020 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Անբուժելի հիվանդ մի ֆրանսիացի իր մոտալուտ մահն ուղիղ եթերով կհեռարձակի Facebook-ում։ Reuters-ի փոխանցմամբ՝ նա հրաժարվել է սննդից և դեղերից նախագահ Էմանուել Մակրոնի կողմից Էֆթանազիայի հայտը մերժելուց հետո։ 57-ամյա տղամարդը 34 տարի հիվանդ է․ իր հրապարակած տեսանյութում ասում է, որ ավարտեց իր վերջին կերակուրը, վերջին անգամ խմում է մյուսների առողջության համար: «Ազատման ճանապարհը սկսվում է, և հավատացեք՝ ես երջանիկ եմ», - ասել է նա։ Տղամարդը նամակով դիմել էր Մակրոնին ՝ խնդրելով իրեն ազատել ցավերից, թույլ տալ խաղաղ մահանալ՝ հանգստացնող միջոց ստանալուց հետո։ Նախագահը մերժել էր նրան՝ բացատրելով, որ դա հակասում է ֆրանսիական օրենսդրությանը։ Էֆթանազիան ցավերից և տառապանքից ազատելու համար հիվանդների համաձայնությամբ նրան կյանքից զրկելն է։ Աշխարհի երկրների մեծամասնությունում այն համարվում է անօրինական։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |