Հայաստանի ԱԳՆ-ն հերքում է Ղարաբաղի շուրջ Երեւանի եւ Բաքվի միջեւ համաձայնության վերաբերյալ հաղորդագրությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի միջոցով արցախյան հիմնախնդրի վերաբերյալ բանակցություններ չեն վարվում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի հետ կապի դեպարտամենտի ղեկավար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով «Հյուրիեթ» թերթի հաղորդագրությունը, համաձայն որի Հայաստանն ու Ադրբեջանը մասնակի համաձայնության են եկել ղարաբաղյան հակամարտության հարցում: «Ինչպես բազմիցս հայտարարել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ` մադրիդյան առաջարկությունների հիման վրա:



Թուրքական «Հյուրիեթ» թերթը նախօրեին հաղորդել էր, թե «Հայաստանն ու Ադրբեջանը մասնակի համաձայնության են եկել ղարաբաղյան հակամարտության հարցում»: «Այդ համաձայնությունը ձեռք բերվեց այն բանից հետո, երբ Թուրքիայի ԱԳ նախարար Ալի Բաբաջանը հանդիպեց երկու երկրների պաշտոնյաների հետ: Դրանից հետո, կողմերն իբր պայմանավորվել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման չորս կետերի վերաբերյալ: «Ըստ պլանի, Հայաստանը կվերադարձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ գտնվող որոշ քաղաքներ կոնկրետ ժամկետում եւ կապահովի ադրբեջանցիների հայրենադարձությունը, որոնք ստիպված են եղել լքել այդ տարածքները»,-գրում է թերթը: Բացի այդ, ԼՂՀ վարչակազմը կվերածվի գավառային մարմնի, իսկ Քելբաջարի շրջանը կվերադարձվի Ադրբեջանին տարածաշրջանի կարգավիճակի որոշումից հետո: «Միեւնույն ժամանակ, կբացվի երկաթուղային հաղորդակցությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ, իսկ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի սահմանին կտեղակայվեն միջազգային խաղաղապահ ուժեր»,-գրում է «Հյուրիեթը»:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---