Թուրքիայի բանտում հացադուլից փաստաբան է մահացել․ Երկրորդին ազատել են, որ սովամահ չլինի 5 սեպտեմբերի 2020 - 17:39 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի Գերագույն դատարանը 213 օրվա հացադուլից հետո բանտից ազատ է արձակել 32-ամյա փաստաբան Այթաջ Ունսալին: Դատավորները նույնպես հացադուլ հայտարարարծ նրա գործընկերոջ մահվանից հետո որոշել են, որ բանտում մնալը վտանգում է նրա կյանքը: Այս մասին հայտնում է BBC-ն։ Նա ծանր վիճակում գտնվում է Ստամբուլի հիվանդանոցներից մեկում: Նրա կգործընկերը՝ 42-ամյա Էբրու Տիմտիկը մահացել է կալանքում, օգոստոսի 29-ին: Նա սովամահ է եղել 238 օրվա հացադուլից հետո՝ նիհարելով 30 կգ-ով: Նրանք հայտարարել էին, որ այդպիսով արդար դատաքննություն են փնտրում իրենց և 16 այլ փաստաբանի համար, որոնք ձերբակալվել էին 2019-ին՝ մեղադրվելով երկրում արգելված «Ժողովրդի ազատագրման հեղափոխական ճակատ» մարքսիստական կազմակերպության հետ կապ ունենալու համար։ Նրանք հայտարարել են, որ կապ չունեն կազմակերպության իրականացրած ահաբեկչության հետ: Տիմտիկն ազատազրկված էր 13․5 տարով, Ունսալը ՝ 10․5 տարով: Amnesty International միջազգային իրավապաշտպանական ընկերությունը նրանց դատավճիռն անվանել էր արդարադատության պարոդիա՝ մոտիվացված քաղաքական դրդապատճառներով։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա Վանաձոր-Ալավերդի-Այրում-Բագրատաշեն ճանապարհը փակ է Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջը երկկողմանի փակ է Միրզոյանը ՔՊ–ի հետ քննարկել է Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային զարգացումների շուրջ ՄԻՊ․ Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծումը Նա նաև կարևորել է բուլինգի դեմ պայքարի ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը |