«Լոկոմոտիվի» երկրորդ կազմի հարձակվող Հովհաննես Գոհարյանի հրավերը «Բատե» ֆուտբոլային ակումբ ապատեղեկատվություն է

PanARMENIAN.Net - «Լոկոմոտիվի» երկրորդ կազմի եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Հովհաննես Գոհարյանի հրավերը «Բատե» ֆուտբոլային ակումբ ապատեղեկատվություն է: Այդ մասին ասվում է ակումբի պաշտոնական կայքում:



«Անհրաժեշտ եմ համարում ճշտել: «Բատեն» երբեք չի հրավիրել Հովհաննես Գոհարյանին: Այս եւ նախորդ տարիներին նրա թեկնածությունն էր մեզ առաջարկում ֆուտբոլիստի ռուսաստանցի գործակալ Արսեն Մինասովը, որը հայտնի է Արտյոմ Ռադկովի հետ համագործակցությամբ: Սակայն, մեկ տարի առաջ, ինչպես եւ այժմ, մենք այդ առաջարկությունից հրաժարվեցինք: Ուստի սուտ ենք համարում երիտասարդի պնդումները «Բատեից» հրավեր ստանալու մասին», հայտարարել է «Բատեի» գլխավոր տնօրեն Միխաիլ Դեմենցեւիչը:



Նշենք, որ Գոհարյանն օրերս հայտարարել էր, թե ցանկանում է այս տարին մեկ այլ ակումբում անցկացնել, խաղարկային փորձ ձեռք բերելու համար:



«Այս տարի ես վարձակալության հիմունքներով կխաղամ մեկ այլ թիմում: Այդ հարցը 90 տոկոսով որոշված է: Ես առաջարկներ ունեմ ինչպես պրեմյեր-լիգայի, այնպես էլ առաջին դիվիզիոնի ակումբներից: Սակայն ես գերադասում եմ հանդես գալ առաջին դիվիզիոնում, քանի որ այնտեղ մշտական խաղարկային պրակտիկա ունեմ, իսկ պրեմյեր-լիգայում հնարավոր է մնամ պահեստայինների նստարանին: Այժմ ինձ համար կարեւոր է խաղարկային փորձ կուտակել ու հաջորդ տարի վերադառնալ «Լոկոմոտիվ»,-ասել է Գոհարյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---