Վլադիմիր Գասպարյանի` Սևանի առանձնատանը քանդման աշխատանքներ են

Վլադիմիր Գասպարյանի` Սևանի առանձնատանը քանդման աշխատանքներ են

PanARMENIAN.Net - Facebook-ի օգտատեր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արմեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ քանդվում է նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի` Սևանի ափին գտնվող առանձնատան մի մասը։

«Նկարներում պատկերված դղյակը, որտեղ քանդման աշխատանքներ են ընթանում, պատկանում է ամենայն հայոց Գժուկին՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին»,- գրել է նա՝ նաև լուսանկարներ հրապարակելով։

Նա հավելել է, որ սահմանված նիշից ներքև յուրաքանչյուր շինություն ենթակա է քանդման։

Վլադիմիր Գասպարյանի փաստաբան Տիգրան Աթանեսյանն իր հերթին ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հին և վաղուց չօգտագործվող շինությունը քանդվում է Գասպարյանի ցուցումով ՝ լողափի տարածքը բարեկարգելու համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---