«Շատ խորն եմ զգացված և մի քիչ անհարմար եմ զգում»․ Բժիշկը՝ Ազգային հերոսի կոչման մասին

«Շատ խորն եմ զգացված և մի քիչ անհարմար եմ զգում»․ Բժիշկը՝ Ազգային հերոսի կոչման մասին

PanARMENIAN.Net - Հայաստանի նոր ազգային հերոս՝ բժիշկ Հրայր (Հագոբ) Հովագուիմիանն անակնկալի է եկել այդ կոչումը ստանալիս։ Բժշկին թվում է, որ նույնիսկ մի քիչ անհարմար է զգում, թեև հոգու խորքում «շատ խորը զգացված է»;

«Երբ-որ 91-ին Հայաստան եկա, մի 7-8 խենթ կար, իմ գործընկերները, որոնք մի երազի հավատացին, և որոնք առաջին բժիշկներն էին գոյավորելու նախ երազանքը, և կամաց-կամաց տարիների ընթացքին իրագործելու դա»,- ասել է նա Երևանի քաղաքապետարանի կայքի հետ հարցազրույցում՝ նշելով, որ շարունակելու է ծառայել հայրենիքին մինչև վերջ:

Բժշկի խոսքով՝ Հայաստան եկած առաջին օրվանից որոշել է քաղաքականության հետ գործ չունենալ, բայց ունեցել է պետության աջակցությունը․ «Ես առաջին օրվանից, որ Հայաստան եկա, որոշել էի՝ քաղաքականության հետ գործ չունեմ, իմ քաղաքականությունն իմ հիվանդներն են, բայց երեքի հետ (Հայաստանի ղեկավարների, - խմբ․) էլ լավ էի, հիմա էլ 4-ի հետ եմ լավ, կարծես թե»։

Օգոստոսի 27-ին բժշկին Ազգային հերոսի բարձրագույն կոչում էր շնորհվել՝ բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։ Նա Ազգային հերոսի կոչմանն արժանացած առաջին բժիշկն է։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---