Վրաստանում Covid-19-ի 34 նոր դեպք կա․ Խուճապի առիթ չեն տեսնում 7 սեպտեմբերի 2020 - 12:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 34 նոր դեպք է գրանցվել։ Ըստ հիվանդության մշտադիտարկման StopCov կառավարական կայքի, երկրում, ընդհանուր առմամբ, վարակի 1684 դեպք է գրանցվել, որից 1315-ն ապաքինվել է, մահացել է 19-ը։ Կարանտինում 6020 մարդ կա, ստացիոնարում բուժվում է 299-ը։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի ղեկավար Թենգիզ Ցերցվաձեն հայտարարել է, որ կորոնավիրուսի լայնածավալ տարածման վտանգ չկա, գրում է Sputnik Georgia-ն։ «Այժմ ներքին շփման ամենաակտիվ շրջանն է՝ ով ուզում էր հանգստանալ, հանգստացավ։ Ես խուճապի պատճառ չեմ տեսնում, ուղղակի պետք չէ չափից շատ ինքնավստահ լինել։ Եվ պետք է հիշել, որ վտանգ կա ամբողջ աշխարհում, նվազ չափով նաև Վրաստանում»,- ասել է նա։ Նա ևս մեկ անգամ հորդորել է բոլորին դիմակ կրել, պահպանել սոցիալական հեռավորությունն ու հնարավորինս խուսափել մարդաշատ վայրերից։ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամղրելիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ երկրում համավարակաբանական իրավիճակը լիովին վերահսկվում է և այս փուլում ավելի մեծ համավարակի փուլ մտնելու վտանգ չկա։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Սևանի ճանապարհին պայթյունից տուժածներից 2–ի վիճակը ծայրահեղ ծանր է․ Արտահոսքն ամենուրեք դադարեցվել է Գազաբենզալցակայանում պայթել է հեղուկ գազի ցիստեռն Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես |