ԱԺ փոխխոսնակն առաջարկում է 5 մլն դրամ գանձել վիրավորանքի համար, 10 մլն՝ զրպարտության![]() 7 սեպտեմբերի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման է ներկայացրել «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու իր նախագիծը, որով առաջարկում է խստացնել վիրավորանքի համար պատիժը, գրում է «Առավոտը»: Սիմոնյանը՝ անդրադառնալով համացանցում վիրավորանքի և զրպարտության դեմ պայքարին, առաջարկել է 5 մլն դրամ գանձել վիրավորանքի համար և 10 մլն դրամ վարչական տույժ սահմանել զրպարտության համար։ Գործող օրենսդրությամբ վիրավորանքի համար նախատեսված է 1 մլն դրամ վարչական տույժ, իսկ զրպարտության՝ 2 մլն դրամ։ «Այսօր իրավիճակ կա, որտեղ բավականին մեծ գումարներ մղված են՝ տեղեկատվական պատերազմ իրականացնելու համար: Կարևորում եմ, որ ՀՀ-ում խոսքի, մամուլի ազատությունը ամենակարևոր բաներից են, որի հետ կապված պետք է շատ զգույշ լինենք: Բայց միևնույն ժամանակ սուտը, զրպարտությունը, լկտիությունը, ուղղորդված պատվերով իրականացվող գործողություններն ու լրատվությունը տարբեր բաներ են։ Ատելության մթնոլորտի մի մասը սուտն ու զրպարտությունն է, երբ քաղաքական գործչին վերագրվում է մի բան, որն իր հետ կապ չունի»,- ասել է Ալեն Սիմոնյանը: Նա հավելել է, որ անձամբ ինքը վեց դատական հայց ունի՝ զրպարտության և վիրավորանքի հետ կապված։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |