Ցուցարարները բողոքում են՝ ՌԴ մեկնելու պահանջին լուծում չի տրվում

Ցուցարարները բողոքում են՝ ՌԴ մեկնելու պահանջին լուծում չի տրվում

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի և փակ սահմանների պատճառով Ռուսաստան մեկնել չկարողացող քաղաքացիները կրկին բողոքի ցույց են արել կառավարության մոտ։ Նրանք պահանջում են բանակցել ՌԴ, Վրաստանի իշխանությունների հետ և հնարավորություն տալ իրենց մեկնել Ռուսաստան։

Նրանք արտակարգ դրությունից առաջ եկել են Հայաստան և այլևս չեն կարողանում վերադառնալ: Ցույցի մասնակիցները նշել են, որ իրենց հարցին որևէ իրական պատասխան կամ լուծում չի տրվում, գրում է «Առավոտը»։

Ցույցի մասնակիցների խոսքով՝ ընտանիքները վեց ամիս բաժանված են, մարդիկ ապրելու հնարավորություն չունեն, ոմանք բիզնես ու վարկեր ունեն, դպրոցահասակ երեխաներ, սակայն չեն կարողանում մեկնել Ռուսաստան:

Նրանք նաև ավտոերթով են արտահայտում իրենց բողոքը՝ ազդանշանները միացրած անցել են Երևանի կենտրոնական փողոցներով։

Սեպտեմբերի 4-ին Ռուսաստան մեկնել ցանկացողները հավաքվել էին Ազգային ժողովի մոտ։ Նրանք պնդում էին, որ ցանկանում են վերադառնալ իրենց ընտանիքների մոտ, քանի որ այստեղ ապրելու պայմաններ չունեն։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---